2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի-3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
Դատախազը ընթերցում էր, թե ինչպե՞ս է ջրային տրանսպորտով գումարտակի տեղափոխումն իրականացվում, ի՞նչ է հրամանը, ի՞նչ է ռազմերթը, ինչպե՞ս շրջանցել ռադիոակիվ գոտիները, ի՞նչ անել, երբ թունավոր նյութ է ընկել մաշկի կամ զենքի վրա։
Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73 հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ Հադրութ, որն արդեն գրավված է եղել։ Վաշտի 73 անդամն էլ, Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով, զոհվել է։
Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
«Հիմա տուժողների մեծամասնությունը դատական նիստերի դահլիճում է, որևէ անձ գույքային հայց ներկայացնելու պահանջ ունի՞»,- հարցրեց դատավորը։ «Ինչ գույքի մասին ա խոսքը», «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքի պահանջ ունենանք»,- տեղից ասացին ծնողները։